Հոդվածներ

Ռամոսը կարող է մասնակցել «Չելսիի» դեմ պատասխան խաղին
29.04.2021
2004 0

«Չելսիի» դեմ առաջին խաղում Սերխիո Ռամոսը հայացքով և իր շարժումներով ուղեկցում էր «Ռեալի» ֆուտբոլիստների բոլոր հարվածները, սակայն դա անում էր տրիբունայից։ Ավագը դեռևս պատրաստ չէր մասնակցել «Չելսիի» դեմ առաջին խաղին։ 

2021 թվականին Ռամոսը վնասվածքների և կորոնավիրուսի պատճառով միայն երեք անգամ է խաղադաշտ դուրս եկել։ Այնուամենայնիվ, Ռամոսը արդեն մարզվում է ընդհանուր խմբում և շատ մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ 

Ամենայն հավանականությամբ Ռամոսը պատրաստ կլինի «Չելսիի» դեմ պատասխան խաղին։  Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաև իսպանական AS պարբերականը։ 

Զիդանը կարող է Ռամոսին խաղալու հնարավորություն տալ նաև «Օսասունայի» դեմ կայանալիք առաջիկա խաղին, որպեսզի վերջինս կարողանա վերգտնել խաղային ռիթմը։ 

Սա կարող է հիանալի նորություն լինել Զինեդին Զիդանի և Մադրիդի «Ռեալի» համար։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված