• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անդուխար Օլիվերը մեկնաբանել է «Բետիսի» դեմ խաղում տեղի ունեցած վիճահարույց դրվագը

Հոդվածներ

Անդուխար Օլիվերը մեկնաբանել է «Բետիսի» դեմ խաղում տեղի ունեցած վիճահարույց դրվագը
25.04.2021
2000 0

Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը մեկնաբանել է «Բետիսի» դեմ խաղում տեղի ունեցած վիճահարույց դրվագը։

Խաղի 82-րդ րոպեին անդալուզյան ակումբի պաշտպան Խուան Միրանդան Միլիտաոյի կատարած հարվածից հետո սեփական տուգանային մատույցներում ձեռքով խաղաց։ Գլխավոր մրցավար Խավիեր Ֆերնանդեսը VAR համակարգից օգտվելուց հետո որոշեց 11 մետրանոց չնշանակել։

«Միտումնավոր ձեռքով խաղ չկար։ Միրանդան ընդամենը 30 սմ հեռավորության վրա էր գտնվում Միլիտաոյից։ 11 մետրանոց նշանակելու ոչ մի առիթ չկար». նշել է Օլիվերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված