Հոդվածներ

Ինչպիսի բոնուսներ է նախատեսված Չուամենիի պայմանագրում
12.06.2022
2376 0

Երեկ «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին պաշտոնապես դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ:

Marca-ն հաղորդել է՝ ինչպիսի բոնուսներ են նախատեսված երիտասարդ ֆրանսիացու պայմանագրում:

Եվ այսպես՝ «մոնեգասկները» 10 մլն եվրո կստանան, երբ Չուամենին 90 հանդիպում անցկացնի «Ռեալի» կազմում: Եվս 10 մլն նախատեսված է, եթե ֆուտբոլիստին հաջողվի նվաճել «Ոսկե գնդակը»:

Հիշեցնենք, որ գործարքի արժեքը կազմել էր 80 մլն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված