Հոդվածներ

Նաչո. «Ես ու Միլիտաոն այստեղ ենք հարգելի պատճառներով»
18.04.2021
2434 0

Նաչո Ֆերնանդեսը խոսել է իր և Միլիտաոյի՝ վերջին խաղերում ունեցած դերակատարության և Ռամոս-Վարան զույգին փոխարինելու մասին։

«Ես ու Միլիտաոն ակումբի մի մասնիկն ենք և այստեղ ենք հարգելի պատճառներով։ Նման խաղերին մենք լավ ենք պատրաստվում, ինչի վառ ապացույցն էր «Լիվերպուլի» դեմ խաղը։ 

Միասին մենք խաղացել ենք երեք շատ կարևոր հանդիպումներին, և բավական լավ խաղ ենք ցուցադրել։ Ես գոհ եմ իմ, Միլիտաոյի և ակումբի կատարած աշխատանքից։ 

Անսովոր մրցաշրջան է, քանի որ դու ժամանակ չունես հաղթանակները վայելելու։ Խաղային գրաֆիկը շատ խիտ է». նշել է Նաչոն։

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը ստիպված կլինի բաց թողնել այսօր կայանալիք «Խետաֆեի» դեմ հանդիպումը որակազրկման պատճառով, սակայն արդեն հաջորդ խաղին նա կարող է վերադառնալ խաղադաշտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված