Հոդվածներ

Պատմական Գոլեր. Ռեդոնդո
24.04.2021
1879 0

Այս անգամ պատմական գոլերի շարքում ներկայացնում ենք Ռեդոնդոյի՝ «Բետիսի» դարպասը խփած գոլը։ 

Արգենտինացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 1994 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը մինչ այդ հանդես է եկել «Տեներիֆեի» կազմում։

1995/96 մրցաշրջանում Լա Լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բետիսին»։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով, և «Սերուցքայինների» կազմում խաղի վերջնակետը դրել է Ռեդոնդոն։

Ներկայացնում ենք նրա խփած գոլը։
«Ռեալի» կազմում Ռեդոնդոն մասնակցել է 228 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ և նվաճելով 6 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված