Հոդվածներ

Վինիսիուս Ժունիորի վատագույն շարքը վերջին 4 տարում
26.11.2025
194 0

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը բոլոր մրցաշարերում վերջին յոթ խաղերում ոչ մի արդյունավետ գործողություն (գոլ կամ գոլային փոխանցում) չի կատարել, ինչը նրա վատագույն շարքն է վերջին չորս տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Opta-ն X սոցիալական ցանցում։

Վերջին անգամ բրազիլացին ակումբային մակարդակում գոլ է խփել դեռևս հոկտեմբերի սկզբին՝ «Վիլյառեալի» դեմ խաղում, որտեղ նա դուբլ էր ձևակերպել։ Այդ ժամանակից ի վեր Վինիսիուսն անցկացրել է ինը հանդիպում՝ հաշվի առնելով նաև հավաքականի կազմում անցկացրած խաղերը, և չի կարողացել ո՛չ գոլ խփել, ո՛չ էլ գոլային փոխանցում կատարել։

Հարկ է նշել, որ բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուսը չի կարողանում նոր համաձայնագրի շուրջ պայմանավորվել «սերուցքայինների» հետ։


Ամենակարդացված