• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը բացատրել է, թե ինչու Ազարին չի ընդգրկել «Կլասիկոյի» հայտացուցակում

Հոդվածներ

Զիդանը բացատրել է, թե ինչու Ազարին չի ընդգրկել «Կլասիկոյի» հայտացուցակում
10.04.2021
2762 0

Վերջին մի քանի մարզումներին Էդեն Ազարը մարզվել էր ընդհանուր խմբի հետ, և շատերը սպասում էին, որ նա կհայտնվի «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում։ 

Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր կայացրած որոշումը։ 

«Դա կապված չէ ակումբի կամ հավաքականի հետ։ Դա ֆուտբոլիստի որոշումն է եղել։ Դա վերականգնողական գործընթաց է, և ֆուտբոլիստի զգացողությունները շատ կարևոր են։ 

Ազարը շատ արագ վերականգվեց, երբ նույնիսկ եկել էր մի պահ, որ նա կարող էր երկար ժամանակով դուրս մնալ շարքից». ասել է Զիդանը։ 

«Լիվերպուլի» դեմ խաղում նույնպես Ազարը չէր հայտնվել «Ռեալի. հայտացուցակում, սակայն եթե այդ դեպքում Զիդանի որոշումը արդարացված էր, ապա այս անգամ այն այնքան էլ պարզ չէ։  Զիդանը նման հարցերում շատ չոր դիրքորոշում ունի, և եթե Ազարը պատրաստ չլինի նաև հաջորդ հանդիպմանը, ապա նրա համար կարող է շատ բարդ լինել մրցաշրջանի մնացած հատվածում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված