• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էնրիկե Ռիկելմե. «Եթե ընտրվեի «Ռեալի» նախագահ, Զիդանը չէր լինի թիմի մարզիչը»

Հոդվածներ

Էնրիկե Ռիկելմե. «Եթե ընտրվեի «Ռեալի» նախագահ, Զիդանը չէր լինի թիմի մարզիչը»
07.04.2021
2254 0

Բիզնեսմեն Էնրիկե Ռիկելմեն, ով համարվում է Ֆլորենտինո Պերեսի գլխավոր մրցակիցը «Ռեալի» նախագահի ընտրություններում, COPE-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Զինեդին Զիդանին:

«Եթե ընտրվեի «Ռեալի» նախագահ, Զիդանը չէր լինի թիմի մարզիչը: Այդ դեպքում ղեկավարությունն այլ լուծումներ կփնտրեր. ինձ դուր է գալիս Կլոպի թեկնածությունը, Ռաուլի գործերը նույնպես հաջող են ընթանում: Մենք, անպայման, ուշադրություն կդարձնեինք այս հանգամանքների վրա»,- եզրափակել է Ռիկելմեն:

Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահ է եղել 2000-2006թթ. և 2009-ից մինչև օրս:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված