Հոդվածներ

Գուտի. «Չավին մտածեց միայն իր մասին, ոչ թե «Բարսայի»
31.01.2024
1485 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի որոշումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իսպանացին հայտարարել էր մրցաշրջանի ավարտին կատալոնական ակումբից հեռանալու մասին:

«Նա կոտրված տեսք ունի: Դա Չավիի ուժերից վեր էր: Մանկուց «Բարսելոնայում» լինելով՝ Չավին չգիտեր՝ ինչ է նշանակում այդ ակումբի գլխավոր մարզիչ լինելը: Պարտվում կամ վատ ես խաղում՝ քեզ սպանում են: Նա պատրաստ չէր դրան: 

Նման որոշում կայացնելուց առաջ նա մտածեց միայն իր մասին, ոչ թե «Բարսայի», իսկ Լապորտան չէր հեռացնում վատ արդյունքների պատճառով, քանի որ Չավին էր»,- ասել է Գուտին El Chiringuito de Jugones հայտնի հաղորդման եթերում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված