Հոդվածներ

Բրանկո Իվանկովիչ. «Մոդրիչը օր օրի ցանկանում է ավելի լավը դառնալ»
29.03.2021
1528 0

Օրերս Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր դարձավ։ 

Զագրեբի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Բրանկո Իվանկովիչը նշել է, թե որն է իր կարծիքով Լուկա Մոդրիչի հաջողության բանալին։ 

«Ամեն օր նա ցանկանում է ավելի լավը դառնալ։ Լավը, լավը և ավելի լավը։ Նա երբեք չի համեմատում իրեն այլ ֆուտբոլիստների հետ։ Նա ուղղակի ցանկանում է ավելի կատարելագործվել։

Մոդրիչը հարձակվողական ոճի կիսապաշտպան է, բայց առաջին հերթին մտածում է պաշտպանության մասին։ Այսօր նա  հետևում է ֆուտբոլի բոլոր գրված և չգրված օրենքներին ու չի մտածում միայն հարձակման մասին։

«Ռեալում» բազմիցս տեսել ենք, որ նա վերադառնում է սեփական կիսադաշտ ու օգնում թիմին վերադարձնել գնդակը, բայց միևնույն ժամանակ ցանկանում է գոլեր խփել։ Այդ ամենը նա անում է նաև հավաքականի կազմում». ասել է Իվանկովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված