Հոդվածներ

Բրահիմ Դիաս. «Պատրաստ եմ օգնել թիմին»
10.09.2023
1477 0

«Ռեալի» կիսապաշտպանի հարցազրույցը

«Ես տեսնում եմ, որ թիմը լավ է աշխատում և ցանկանում է հասնել ավելիին: Մենք լավ ենք սկսել մրցաշրջանը, կարևոր քամբեք կատարել առաջին խաղում: Մենք մի թիմ ենք և շատ տաղանդներ ունենք: 4-ից 4 հաղթանակն այս ամենի հավաստումն է»:

«Ես պատրաստ եմ օգնել թիմին և ունենալ իմ ներդրումն այն րոպեներին, որոնք կստանամ: Նախորդ անգամ ես խաղադաշտ մտա շատ լավ պահի, իմ ներդրումն ունեցա և ամեն բան շատ լավ անցավ: Մարզիչը գոհ էր ինձանից»:

«Ես կենտրոնացած եմ թիմին օգնելու ուղղությամբ ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության գծում: Վերջիվերջո, կարևորը պատրաստ լինելն է, քանի որ խաղամակարդակն այստեղ շատ բարձր է և դու պետք է ներդնես առավելագույնը»:

«Ինձ դուր է գալիս ակումբի՝ հաղթողի ոգին: Սա թիմային մարզաձև է և դու գիտես, որ կարող ես վերադառնալ խաղին, քանի որ հիանալի ֆուտբոլիստներ ունես»:

«Ես անհամբերությամբ սպասում եմ «Սանտիագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի հիմնը հնչելուն: Առաջին խաղը շատ շուտով կլինի և ես դրանից ահռելի հաճույք եմ ստանում: Ես չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնենք»:


Ամենակարդացված