Հոդվածներ

Պերեսը՝ Մբապեի տրանսֆերի մասին. «Մի անհանգստացե՛ք»
10.07.2021
2373 0

El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ 

«Ես դիմակ եմ կրում այն հույսով, որ ոչ ոք ինձ չի ճանաչի, բայց հանկարծ լսում եմ «ձեռք բերեք Մբապեին»։ Նման դեպքերում ես ասում եմ մի անհանգստացե՛ք». ասել է Պերեսը։

Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», սակայն կարծես թե ամեն բան գնում է նրան, որ ֆրանսիացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքելու է «ՊՍԺ»-ն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված