• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուիս Էնրիկե. «Նույնիսկ Ռամոսի մակարդակի ֆուտբոլիստները դեռ սովորելու բաներ ունեն»

Հոդվածներ

Լուիս Էնրիկե. «Նույնիսկ Ռամոսի մակարդակի ֆուտբոլիստները դեռ սովորելու բաներ ունեն»
12.10.2020
2018 0

Վաղը Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում ուժերն է չափելու Ուկրաինայի ընտրանու հետ, և իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև Սերխիո Ռամոսի մասին։ 

«Երիտասարդ պաշտպանները խաղում են այնպիսի ֆուտբոլիստի կողքին, ինչպիսին է Ռամոսը։ Նա բոլորի համար էտալոն է։ Երիտասարդ ֆուտբոլիստները զգում են, որ կարող են խաղալ նրա կողքին, օգնել նրան և ինչու ոչ, նաև ուղղել նրա սխալները։

Ռամոսի մակարդակի ֆուտբոլիստները նույնպես դեռ սովորելու բաներ ունեն». ասել է Էնրիկեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված