• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբան և Բենզեման հավակնում են ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական թիմում

Հոդվածներ

Ալաբան և Բենզեման հավակնում են ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական թիմում
16.12.2021
1756 0

FIFPRO-ն և FIFA-ն հայտարարել են այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում։ Այդ ֆուտբոլիստների թվում են նաև «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ՝ Դավիդ Ալաբան և Կարիմ Բենզեման։ 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 17-ին, որի ընթացքում կշնորհվի FIFA The Best մրցանակը։ Խորհրդնաշական թիմում կընգրկվեն մեկ դարպասապահ և երեքական պաշտպաններ, կիսապաշտպաններ և հարձակվողներ։ Իսկ մնացյալ մեկ տեղը կզբաղեցնի այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ միավորներ է հավաքել, սակայն իր դիրքում չի ընդգրկվել լավագույնների թվում։ 

23 նոմինանտները։

Դարպասապահներ. Ալիսոն, Դոնարումա, Մենդի։

Պաշտպաններ. Ալաբա, Ժորդի Ալբա, Ալեկսանդր-Արնոլդ, Դանի Ալվեշ, Լեոնարդո Բոնուչի և Ռուբեն Դիաշ։

Կիսապաշտպաններ. Բուսկեց, Բրունու Ֆերնանդեշ, Ֆրենկի Դե Յոնգ, Դե Բրույնե, Կանտե և Ժորժինիո։

Հարձակվողներ. Բենզեմա, Ռոնալդու, Լևանդովսկի, Լուկակու, Մբապե, Մեսսի և Նեյմար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված