Հոդվածներ

Marca. Ռոնալդուն սպասում է «Ռեալի» առաջարկին
24.03.2021
2034 0

Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ «Յուվենթուսից»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, պորտուգալացին մտադիր է վերադառնալ «Ռեալ»: 36-ամյա ֆուտբոլիստը վստահ է , որ կլքի Թուրինը, եթե առաջարկ ստանա «սերուցքայինների» կողմից: 

Ավելի վաղ նշվում էր, որ «ծեր սինյորայում» նույնպես դիտարկում են Կրիշտիանուի վաճառքի տարբերակը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված