• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկաս Վասկեսը հեռանալու ճանապարհին է. «Ռեալը» արդեն գտել է նրան փոխարինողին

Հոդվածներ

Լուկաս Վասկեսը հեռանալու ճանապարհին է. «Ռեալը» արդեն գտել է նրան փոխարինողին
19.03.2021
3603 0

Մի քանի հայտնի լրատվականներ նշել են, որ Լուկաս Վասկեսը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Արքայական» ակումբը։ 

Այսօր ֆուտբոլիստի գործակալը նոր պայմանագրի շուրջ հերթական դիմումն է ներկայացրել «Ռեալի» ղեկավարությանը և ավելի շատ աշխատավարձ պահանջել, սակայն ակումբում պատրաստ չեն Վասկեսին նման աշխատավարձ տալ, ուստի ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտին իսպանացին կհեռանա «Ռեալից»։ 

Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն պատրաստ է առաջարկներ լսել, և նրա անունը կապում են Անգլիայի և ՄԼՍ-ի հետ։ 

Ակումբում դեմ չեն Վասկեսի հեռանալուն և ավելին. «Ռեալը» արդեն գտել է նրան փոխարինողին։ 

«Սերուցքայինների» դիտակետում է հայտնվել «Լևանտեի» կիսապաշտպան Խորխե Դե Ֆրուտոսը։ 

24-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Սերուցքայինների» կազմում, սակայն նախորդ մրցաշրջանում նրա տրանսֆերային իրավունքները վաճառվեցին «Լևանտեին»։ Ընթացիկ մրցաշրջանում Դե Ֆրուտոսը բավական լավ է հանդես գալիս, ինչը տպավորել է նաև «Ռեալի» ղեկավարությանը, և ակումբում մտադիր են հետ վերադարձնել ֆուտբոլիստին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Դե Ֆրուտոսը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկա պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5-7 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված