• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նեյմարը և Դոնարուման խաղից հետո միմյանց են մեղադրել պարտության համար

Հոդվածներ

Նեյմարը և Դոնարուման խաղից հետո միմյանց են մեղադրել պարտության համար
10.03.2022
6264 0

«Ռեալից» կրած պարտությունից հետո «ՊՍԺ»-ի հանդերձարանում միջադեպ է տեղի ունեցել։ 

Ֆուտբոլիստները միմյանց են մեղադրել կրած պարտության համար և մեկը մյուսին հիշեցրել գործած սխալները։ 

Մասնավորապես, Նեյմարը մեղադրել է Դոնարումային «Ռեալի» առաջին գոլի դրվագում սխալ գործելու համար, իսկ իատալացի դարպասապահը ի պատասխան դրա նշել է, որ Նեյամրը երկրորդ գոլի դրվագում մինչև վերջ չի պայքարել։   

Կոնֆլիկտը բավական լուրջ է եղել և ֆուտբոլիստները նույնիսկ մոտ են եղել միմյանց հարվածելուն, սակայն իրավիճակը հանգստացրել են թիմակիցները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված