Հոդվածներ

Տեբասը խոսել է Ռոնալդուի՝ հնարավոր վերադարձի մասին
18.03.2021
2463 0

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին:

«Ռոնալդուն մինչև հիմա ուժերի տարբերություն է ստեղծում: Նա առաջվա նման հանճար ու սուպերաստղ է: Կրիշտիանուն յուրահատուկ ֆուտբոլիստ դարձավ «Ռեալում», ու հիանալի կլիներ, եթե նա վերադառնար»,- Տեբասի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին Մադրիդում հանդես է եկել 2009-2018 թվականներին ու համարվում է ակումբի լավագույն ռմբարկուն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված