Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. «Ռեալն» ու Մոդրիչը համաձայնության են եկել
15.03.2021
1639 0

«Ռեալը» ևս մեկ տարով կերակարաձգի Լուկա Մոդրիչի պայմանագրի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը համաձայնության են եկել, իսկ նոր պայմանագրի կետերը որոշված են:

Նշվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի մոտ ժամանակներում:

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը «սերուցքայիների» գույները պաշտպանում է 2012 թվականից: 35-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված