• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Ռեալի» դարպասին նույնպես այդպիսի 11 մետրանոցներ են նշանակվել»

Հոդվածներ

Կուրտուա. «Ռեալի» դարպասին նույնպես այդպիսի 11 մետրանոցներ են նշանակվել»
03.04.2022
2544 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով ճանաչվեց «Սելտայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ, մեկնաբանել է այդ խաղում տեղի ունեցած վիճահարույց դրվագները։ 

«Առաջին երկու 11 մետրանոցները ես տեսել եմ, սակայն վերջինը մի փոքր բարդ էր տեսնելը։ Կարող եմ ասել մի բան, երբ դու ոտքով փակում ես մրցակցի ճանապարհը, ապա... Մեր դարպասին նույնպես նման 11 մետրանոցներ նշանակվել են։ 

Ինչ վերաբերում է չեղարկված գոլին, կարող եմ ասել, որ Գալյարդոյի հարվածից հետո Ասպասը գտնվում էր խաղից դուրս վիճակում և խանգարեց Ալաբային հեռացնել գնդակը։ Ասպասը դա հասկացավ։ Կարծում եմ ամեն բան ասված է». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված