• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմայի դուբլը «Ռեալին» օգնեց կամային հաղթանակ տանել (տեսանյութ)

Հոդվածներ

Բենզեմայի դուբլը «Ռեալին» օգնեց կամային հաղթանակ տանել (տեսանյութ)
13.03.2021
2466 0

Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ։

Առաջին կեսն ավարտվեց 0-0 հաշվով, սակայն հյուրերի ֆուտբոլիստ Դանի Կալվոն 61-րդ րոպեին կարողացավ հաշվի մեջ առաջ մղել իր թիմին։

Ամեն դեպքում, «արքայական» ակումբը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը. նախ Բենզեման 71-րդ րոպեին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 91-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով առաջ մղել իր թիմին։

Այս խաղից հետո «Ռեալը» վաստակած 57 միավորով բարձրանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված