Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
24.04.2025
411 0

Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։

«Ռեալ Մադրիդը» Պրիմերայում առաջին անգամ 2020 թվականի հուլիսից սկսած երեք անընդմեջ խաղ է հաղթել 1:0 հաշվով և ընդամենը երկրորդ անգամ՝ վերջին 33 տարվա ընթացքում։

 «Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 20 գոլ տուգանային հրապարակից դուրս՝ այս ցուցանիշով լինելով առաջատար։ Երկրորդ տեղում է «Բարսելոնան»՝ 18 գոլ։

Վերջին 10 խաղում բոլոր մրցաշարերում Գյուլերը մասնակցել է «Ռեալի» 7 գոլային դրվագի՝ 4 գոլ և 3 գոլային փոխանցում։

Գյուլերն արդեն 10 գոլ է խփել «Ռեալ Մադրիդի» կազմում, որոնցից 8-ը՝ մեկնարկային կազմում խաղալով։

Գյուլերն ու Էնդրիկը Լա Լիգայի խաղում առաջին անգամ միասին հայտնվեցին «Ռեալի» մեկնարկային կազմում։