• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալ. «Մի կասկածեք մեզ. Մենք պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար»

Հոդվածներ

Կարվախալ. «Մի կասկածեք մեզ. Մենք պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար»
13.11.2020
1429 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, ով օրերս է վերականգնվել վնասվածքից և պատրաստ կլինի թիմի առաջիկա խաղին,  խոսել է «Ռեալի» ներկայիս իրավիճակի և թիմի խնդիրների մասին։

«Այս մրցաշրջանում խաղացանկը շատ ավելի հագեցած է մեզ համար։ Բարդ է նման պայմաններում միշտ անսխալ ֆուտբոլ խաղալ։ Դու կարող ես մեծ ուժեր գործադրել «Ինտերին» հաղթելու համար, և առաջնության խաղում դրա պատճառով միավորներ կորցնես։ 

Մենք պետք է ընտելանանք այս քննադատություններին ու դժգոհություններին, բայց միևնույն ժամանակ չպետք է կորցնենք կոնցենտրացիան ու պետք է ստաբիլություն ցուցաբերենք։

Այս թիմով մենք գնալու ենք մինչև վերջ։ Զիդանի օրոք մեր նպատակները միշտ նույնն են եղել՝ պայքարել բոլոր տիտղոսների համար։ 

Բարդ է հաղթել բոլոր խաղերում, քանի որ այն թիմերը, որոնք չեն մասնակցում եվրոպական մրցաշարերին, ավելի շատ են հանգստանալու և նախապատրաստվելու ժամանակ ունենում։ Իհարկե, մեր կազմը ավելի խորն է, բայց այստեղ էլ խանգարում են վնասվածքները։

Մի կասկածեք մեզ։ Ինչպես միշտ, մենք պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար». ասել է Կարվախալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված