Հոդվածներ

Կազեմիրո. «Վինիսիուսի նպատակը Բրազիլիայի հավաքականն է»
11.10.2020
2063 0

Կարլոս Կազեմիրոն վստահ է, որ Վինիսիուս Ջունիորը չի վհատվի ազգային հավաքական հրավեր չստանալու պատճառով։ Կազեմիրոն կասկած չունի, որ Վինիսիուսը կշարունակի քրտնաջան աշխատել, որպեսզի հրավեր ստանա հավաքականից։

«Վինիսիուսի մոտ հիասթափություն չեմ նկատում։ Վստահ եմ, որ նա կշարունակի քրտնաջան աշխատել Բրազիլիայի հավաքական հրավիրվելու համար։ Դա նրա նպատակն է, և ես կասկած չունեմ, որ այն կիրականանա». ասել է Կազեմիրոն։

Կիսապաշտպանը խոսել է նաև իր մեկ այլ թիմակից և հայրենակից Ռոդրիգոյի մասին, ով հրավիրվել է հավաքական, սակայն հնարավոր է, որ առաջիկա խաղերին չհայտնվի մեկնարկային կազմում։

«Ռոդրիգոն հիանալի տեխնիկա և մեծ ունակություններ ունի։ Նրան մեծ ապագա է սպասվում». նշել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված