Հոդվածներ

«Ռեալը» նշում է ծննդյան 119-ամյակը (տեսանյութ)
06.03.2021
1895 0

Այսօր լրանում է «Ռեալի» 119-ամյակը: 20-րդ դարի լավագույն ակումբի պատմությունը սկսվել է 1902 թվականի մարտի 6-ին, երբ պաշտոնապես նշանակվել է ակումբի առաջին տնօրենների խորհուրդը: 

Այս տարիների ընթացքում «Ռեալը» նվաճել է 23 Չեմպիոնների լիգայի գավաթ (13՝ ֆուտբոլի, 10՝ բասկետբոլի): «Արքայական» ակումբը նաև միակ թիմն է, որը Եվրոպայի չեմպիոն է դարձել և ֆուտբոլում, և բասկետբոլում միևնույն մրցաշրջանի ընթացքում:

Մադրիդիստները նվաճել են նաև 7 աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 4 Եվրոպայի սուպերգավաթ, 2 ՈՒԵՖԱ-ի գավաթ, 34 Լա լիգայի տիտղոս, 19 Իսպանիայի Արքայական գավաթ, 11 Իսպանիայի Սուպերգավաթ: 

Նոր Բերնաբեուն.

Մադրիդիզմի հպարտության գլխավոր աղբյուրներից մեկը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտն է, որի վերակառուցման աշխատանքները բավականին առաջ են գնացել և, ամենայն հավանականությամբ, կավարտվեն 2022 թվականին: Մարզադաշտից դուրս գտնվող «Ռեալ Մադրիդ Սիթին» համարվում է ամենամեծ սպորտային կոմպլեքսն աշխարհում ու 14-ամյա պատմություն ունի:

Ակումբը նաև մասնակցում է բազմաթիվ բարեգործական ու մշակութային միջոոցառումների ամբողջ աշխարհի երկայնքով: 

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված