Հոդվածներ

Կրոսը քննադատել է «Ռեալի» ֆուտբոլիստներին
12.04.2025
2359 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է իր նախկին թիմակիցներին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Արսենալից»՝ 0-3 հաշվով կրած պարտությունից հետո:

«Երբ հաշիվը դարձավ 0-2, թվաց՝ ամեն ինչ կորած է։ Իմ փորձից ելնելով, եթե «Ռեալը» պարտվում է, միշտ լինում է պահ, երբ հնարավոր է գոլ խփել։ Յուրաքանչյուր բաց թողած գոլից հետո թիմին պակասում էր այդ արձագանքը։ Կարևոր էր գոլ խփելը, բայց տպավորություն էր, թե նրանք ասում էին՝ «խնդրում ենք՝ չխփեք չորրորդը»:

Պատասխան հանդիպման ժամանակ թիմը պետք է իրեն ամբողջությամբ նվիրի խաղին։ Մենք պետք է անդադար հարձակվենք «Սանտիագո Բեռնաբեուում», — ասել է Կրոսը «Einfach mal Luppen» պոդքաստում:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված