«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է իր և Վինիսիուս Ջունիորի հարաբերությունների մասին։
«Շատ լավ հարաբերություններ ունեմ Վինիսիուսի հետ։ Վինին առանցքային ֆուտբոլիստ է թիմի համար, և մեր մեջ փոխադարձ վստահություն կա։
Խաղերից առաջ մենք զրուցում ենք միմյանց հետ։ Նա գիտի, թե ինչ եմ ուզում ես, իսկ ես գիտեմ, թե ինչ է ուզում նա։ Դա լավագույն միջոցն է՝ որոշումները միասին կայացնելու համար». նշել է իսպանացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն