Հոդվածներ

Marca. «Ռեալը» ձմռանը չի վերադարձնի Նիկո Պասին
26.11.2025
86 0

«Ռեալը» չի պլանավորում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել Նիկո Պասին։ 

Ավելի վաղ արգենտինացի լրագրող Գաստոն Էդուլը հայտնել էր, որ «Սերուցքայինները» մտադիր են արդեն հունվարին թիմ վերադարձնել Պասին։

Սակայն  Marca-ի տեղեկություններով, «Արքայական» ակումբում դեռևս նման մտադրություններ չունեն։ «Կոմոն» իր հերթին ցանկանում է պահել արգենտինացուն թիմում մինչ մրցաշրջանի ավարտը, որպեսզի կարողանա պայքարել մրցաշարային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելու համար։ Անձամբ ֆուտբոլիստն էլ ցանկանում է մնալ իտալական ակումբում մինչ ամառ։.

Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում «Ռեալը» կփորձի համաձայնության հասնել «Կոմոյի» հետ՝ 2026-ի ամռանը Պասին թիմ վերադարձնելու համար։ 

Նիկոն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում հասցրել է դառնալ 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված