Հոդվածներ

El Chiringuito. Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ» մինչև օգոստոսի վերջ
17.08.2021
3337 0

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, 36-ամյա պորտուգալացու վերադարձին հավանություն է տվել, հատկապես, Կարլո Անչելոտին:

Նշվում է, որ արդեն մի քանի շաբաթ է իտալացի մասնագետը կապ է պահպանում Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Հաղորդվում է, որ «սերուցքայինների» ֆուտբոլիստները նույնպես դրական են արտահայտվել Կրիշտիանուի հնարավոր վերադարձի վերաբերյալ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված