Հոդվածներ

Marca. «Ռեալը» տիտղոսների թվով շրջանցեց «Բարսելոնային»
01.05.2022
3003 0

Երեկ «Ռեալը» իր պատմության ընթացքում 35-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Ավելի վաղ այս մրցաշրջանում «սերուցքայինները» նվաճել էին Իսպանիայի սուպերգավաթը:

Այսպիսով, «արքայական» ակումբը (95) տիտղոսների թվով շրջանցեց «Բարսելոնային» (94): Այս մասին հատնում է Marca-ն:

Նշենք նաև, որ «Ռեալը» «Բարսելոնային» գերազանցում է նաև Լա լիգայի տիտղոսների թվով (35 ընդդեմ 26), սակայն «կապտանռնագույններն» էլ առավելություն ունեն Արքայական գավաթում հաղթանակներով (31 ընդդեմ 19):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված