Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը և «Ռեալը» պատրաստ են կրկին սկսել նոր պայմանագրի շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետտենբերգը X սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ կողմերը վարում էին բանակցություններ համագործակցության ժամկետի երկարաձգման վերաբերյալ, սակայն հետո ֆուտբոլիստը ստացավ մկանային վնասվածք, ինչի պատճառով երկխոսությունը դադարեցվեց։ Մադրիդյան ակումբում սպասւոմ են պաշտպանի լիովին ապաքինվելուն, որից հետո բանակցությունները կշարունակվեն։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ակումբները հետևում են իրավիճակին, և ֆուտբոլիստի վերադարձը Անգլիայի Պրեմիեր լիգա նույնպես հնարավոր տարբերակ է։
Ռյուդիգերը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Fanat, Realmadrid.am
Հայերեն