Հոդվածներ

Մբապեի տեղափոխությունը չի բացառում Հոլանդի տրանսֆերը
09.03.2024
1532 0

AS. «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի պայմանագրում առկա է հրաժարագին, որը հաջորդ մրցաշրջանից կգործի ոչ ԱՊԼ–ի ակումբների համար և յուրաքանչյուր տարի այդ հրաժարագինը նվազելու է։

Վերջին ամիսներին «քաղաքայինները» ամեն կերպ փորձում են նոր պայմանագիր կնքել հարձակվողի հետ, սակայն եթե անգամ դա տեղի ուեննա, ֆուտբոլիստի գործակալը կպնդի, որ հրաժարագնի վերաբերյալ կետը պահպանվի։

«Ռեալի» համար խնդիր կարող է լինել միայն և՛ Մբապեին և՛ Հոլանդին միաժամանակ բարձր աշխատավարձ վճարելու հարցը, սակայն «Բեռնաբեուի» վերակառուցումից հետո ակումբը հավելյալ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է վաստակելու։

Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության լուրերը իսկական հարված էին 23–ամյա սկանդինավցու համար, քանի որ նա հույս ուներ 2025 թվականին միանալ «սերուցքայիններին», սակայն ոչինչ բացառված չէ։


Ամենակարդացված