Հոդվածներ

«Ռեալի» հաջորդ տարվա բյուջեն աննախադեպ աճ կունենա
09.11.2025
164 0

Ըստ 2Playbook-ի, Մադրիդի «Ռեալը» 2025/26 մրցաշրջանի համար աննախադեպ բյուջե կներկայացնի։ Այն 5.4%-ով կգերազանցի նախորդ տարվա բյուջեն, և դա գլխավորապես թարմացված «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի շնորհիվ է։ 

Մարզադաշտը մոտ 402,5 մլն եվրո եկամուտ կբերի, և ևս 60 մլն եվրո ակումբը մտադիր է ստանալ սաների տրանսֆերների արդյունքում ակնկալվող բոնուսներից։

Եկամտի 97%-ը բերում է տղամարդկանց թիմը։ Կանանց թիմը եկամտին կավելացնի 12.4 մլն եվրո, իսկ բասկետբոլի թիմը՝ 23 մլն եվրո։

Ստացվում է, որ «Սանտիագո Բեռնաբեուն» ոչ միայն նոր մարզադաշտ է, այլ նաև ֆինանսական հզոր շարժիչ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված