Հոդվածներ

Անդրեյ Լունինը ցանկանում է մնալ «Ռեալում»
18.06.2021
1653 0

Անդրեյ Լունինը այս ամռանը արդեն 4-րդ մինչմրցաշրջանային հատվածն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում։ Չանայած այդ ամենին, նա երեք մրցաշրջան վարձավճարային հիմունքներով անց է կացրել այլ ակումբների կազմում, ինչը հնարավորություն չի տվել բավարար խաղաժամանակ ստանալ «Ռեալում»։ 

Նախորդ մրցաշրջանը, կարելի է ասել, որ միակն էր, որում Լունինը «Ռեալի» գլխավոր թիմի ֆուտբոլիստի կարգավիճակով էր։ Նա նաև նշեց իր նորամուտը «Ռեալի» հիմնական թիմում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության «Ալկոյանոյի» դեմ խաղում։ Դա նրա առաջին 120 րոպեներն էին Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ 

Չնայած ունեցած երկրորդական դերին, Լունինը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ «Ռեալի» կազմում։  AS-ի փոխանցմամբ, ուկրաինացի դարպասապահը ներկա պահին թիմից հեռանալու տարբերակներ չի դիտարկում։ Նրա նպատակն է շարունակել փորձ հավաքել որպես դարպասապահ և իրեն լավագույնս դրսևորել «Արքայական» գավաթի խաղարկությունում։  Լունինը երջանիկ է «Ռեալում», և չնայած այն ամենին, որ նա ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ, միևնույն ժամանակ նաև գիտակցում է, որ իր մրցակիցը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։ 

AS-ի փոխանցմամբ, Լունինի ծառայություններով ներկա պահին լրջորեն հետաքրքրված է «Գրանադան»։ Ռուի Սիլվայի հեռանալուց հետո անդալուզյան ակումբը դարպասապահի կարիք ունի, և Լունինը գլխավոր նպատակներից մեկն է։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված