• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը հայտարարել է, որ ԱԱ 2022-ից հետո կհեռանա Խորվաթիայի հավաքականից

Հոդվածներ

Մոդրիչը հայտարարել է, որ ԱԱ 2022-ից հետո կհեռանա Խորվաթիայի հավաքականից
25.10.2022
1504 0

Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ ԱԱ 2022-ից հետո ավարտելու է միջազգային կարիերան։ 

«Ես հասկանում եմ, որ արդեն պատկառելի տարիք ունեմ։ ԱԱ 2022-ը կլինի իմ վերջին մրցաշարը հավաքականի կազմում». նշել է Լուկան։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մոդրիչը մտադիր է մինչ Եվրո 2024-ը մնալ հավաքականում։

Խորվաթիայի հավաքականի կազմում իր նորամուտը Լուկան նշել է 2006 թվականի մարտին։ Նա ռեկորդային քանակությամբ հանդիպումների է մասնակցել ազգային հավաքականի կազմում (154): Նրա հետ խորվաթներին հաջողվեց դուրս գալ ԱԱ 2018-ի եզրափակիչ։ 

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված