Հոդվածներ

Պոգբայի ներկայացուցիչները բանակցում են 3 ակումբի հետ
22.04.2022
2633 0

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կհեռանա թիմից:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆրանսիացու ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՊՍԺ-ի, «Ռեալի» և «Յուվենտուսի» հետ:

Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը հակված է փարիզյան ակումբ տեղափոխությանը:

Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան թիմի կազմում Պոգբան անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am

 


Ամենակարդացված