Հոդվածներ

«Ռեալի» նորեկները տպավորված են
03.09.2023
2054 0

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Խետաֆեին» և հաղթեց 2-1 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան նորեկներ Խոսելուն և Ջուդ Բելինգեմը:

Բելինգեմ. «Ոտքերս դողում էին, երբ «Սանտիագո Բեռնաբեուն» անունս էր տալիս: Չգիտեմ՝ ինչպես եմ արժանացել երկրպագուների սիրուն: Խոստանում եմ, որ մշտապես ներդնելու եմ 100 տոկոս ջանքերս:

«Ռեալի» հետ պայմանագիր կնքելը երազանքների իրականացում էր, իսկ գոլերն ամեն ինչ ավելի լավն են դարձնում: Կանեմ ամեն ինչ, որ շարունակեմ հաղթել այս ակումբի հետ»:

Խոսելու. «Կարծում եմ՝ մենք արժանի էինք «Խետաֆեի» դեմ խաղում հաղթանակին, մենք շատ լավ աշխատեցինք հարձակման գծում, շատ պահեր ստեղծեցինք: Մրցակիցը հիանալի պաշտպանվում էր և դժվար էր ներխուժել նրանց պաշտպանություն, բայց մեր անհավանական երկրպագուները մեզ առաջին էին մղում, «Ռեալը» երբեք չի հանձնվում:

Մարզադաշտի վերակառուցումն դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն տպավորում է՝ մանավանդ լեփլեցուն տրիբունաներով: 12-րդ ֆուտբոլիստը ռեմոնտադայի կարևորագույն բաղադրիչ է: 

Ցավալի է, որ արագ գոլ ես բաց թողնում, բայց թիմը քրտնաջան աշխատեց և երկրորդ խաղակեսում ցանկանում էր հետ բերել կորցրածը: Արժանի հաղթանակ էր»:

Բրահիմ Դիաս. «Անհավանական հանդիպում էր՝ մանավանդ ինձ համար, քանի որ ես կրկին խաղում եմ տանը: «Բեռնաբեուի» աջակցությունն անհավանական է, երկրպագուները բացառիորեն մեզ հրեցին դեպի հաղթանակ»:


Ամենակարդացված