Հոդվածներ

«Իսկոն» կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
09.04.2022
2393 0

Diario Sport-ի փոխանցմամբ, «Ռեալի» կիսապաշտպան Իսկո Ալարկոնը կարող է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»։ 

Ֆուտբոլիստը դեռ չի կատարել իր որոշումը, սակայն նշվում է, որ նա չի ցանկանա բաց թողնել կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։ 

«Բարսելոնան» արդեն իրականացրել է Ֆրան Կեսիեյի տրանսֆերը, ուստի հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Իսկոն տեղ գտնելու «Բարսելոնայի» կազմում։ 

Ամռանը Իսկոն ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և լքելու է «Արքայական» ակումբը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում ամենաքիչ օգտագործվող ֆուտբոլիստներից մեկն է։ 29-ամյա ֆուտբոլիստւ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 14 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված