Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» լեգենդներն ընկերական հանդիպում են անցկացրել Կատարում:
Խաղն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրոնացներում ավելի դիպուկ են գտնվել «կապտանռնագույնները»:
Հանդիպման հիմնական ժամանակում նախ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից աչքի են ընկել Խուան Սորինն ու Ռոնալդինյոն, իսկ մադրիդցիները հավասարակշռությունը վերականգնվել են Լուիշ Ֆիգուի և Էդվին Կոնգոյի ջանքերի շնորհիվ:
Fanat, Realmadrid.am