Հոդվածներ

Ռամոս. «Կցանկանայի, որ մեզ այլ մրցակից բաժին հասներ»
14.12.2021
2474 0

ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի «ՊՍԺ»-ի հետ։

«Ռեալի» նախկին ավագ և «ՊՍԺ»-ի ներկայիս ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը իր կարծիքն է հայտնել վիճակահանության արդյունքների վերաբերյալ։ 

«Կցանկանայի, որ մեզ այլ մրցակից բաժին հասներ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ վերադառնալու եմ իմ հարազատ մարզադաշտ։ Ես հնարավորություն չեմ ունեցել հրաժեշտ տալ «Ռեալին»։ 

Բոլորը գիտեն, թե որքան շատ եմ սիրում «Մադրիդը», սակայն ճակատագիրն այսպես է դասավորվել։ 

Հիմա ես «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ եմ և անելու եմ հնարավոր ամեն բան, որպեսզի թիմը դուրս գա հաջորդ փուլ։ Այս ակումբը վստահել է ինձ, և ես կռիվ կտամ խաղադաշտում». նշել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված