Ֆեդերիկո Վալվերդեն «Վիլյառեալի» դեմ խաղում չի լինի «Ռեալի» աջ պաշտպանը։
Ավելի վաղ Radio Marca-ի լրգարող Խավի Տինտոն հայտարարել էր, որ «Կայրաթի» դեմ խաղում ուրուգվայցին մնացել էր պահեստայինների նստարանին, քանի որ հրաժարվել էր խաղալ աջ պաշտպանի դիրքում։ Ավելի ուշ ֆուտբոլիստը հերքեց տարածված լուրերը։
COPE-ի փոխանցմամբ, Վալվերդեն առանց որևէ խնդիրների մասնակցել է թիմի հերթական մարզմանը։
Ներկա պահին ամեն բան տանում է նրան, որ չնայած Կարվախալի ու Արնոլդի բացակայությանը, Ֆեդեն առաջիկա խաղում չի լինի աջ պաշտպանի դիրքում։ Նրա փոխարեն այդ դիրքը կփակի կամ Ռաուլ Ասենսիոն կամ էդեր Միլիտաոն։ Դա կախված է լինելու ընտրած մարտավարությունից։
Los Merengues, Realmadrid.am