Հոդվածներ

Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ռոդրիգոյի մարզավիճակի մասին
04.10.2025
1065 0

Կարլո Անչելոտին նշել է, թե ինչու է Ռոդրիգոն հրավիրվել ազգային հավաքական։ 

«Ռեալի» վինգերը հավաքականի կազմում կմասնակցի երկու ընկերական հանդիպումների՝ հարավային Կորեայի և Ճապոնիայի ընտրանիների դեմ։ 

«Ռոդրիգոն շատ լավ է խաղում։ Նա այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում, բայց, երբ դուրս է գալիս խաղադաշտ, լավ խաղ է ցուցադրում։

Նա լավ ֆիզիկական վիճակում է, ինչպես և մյուս բրազիլացի ֆուտբոլիստները ու շատ մոտիվացված է։ 

Ռոդրիգոն շատ կարևոր ֆուտբոլիստ է այս թիմի համար, քանի որ յուրահատուկ տեխնիկական որակներ ունի ու կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում։  Նա թիմին մեծ օգուտ կտա։ 

Նախկինում նրա մոտ խնդիրներ եղել են, բայց նա պատվով հաղթահարել է դրանք ու այժմ շատ մոտիվացված է։ Նրա մոտ ամեն ինչ լավ է։ 

Մեծ ակումբներում ֆուտբոլիստները հանդիպում են ուժեղ մրցակցության, բայց ներկա պահին Ռոդրիգոն լավ ֆիզիկական վիճակում է». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված