• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսոն պատասխանել է հարցին՝ արդյո՞ք «Ռեալը» կարող է Լա Լիգայում հավաքել 100 միավոր

Հոդվածներ

Ալոնսոն պատասխանել է հարցին՝ արդյո՞ք «Ռեալը» կարող է Լա Լիգայում հավաքել 100 միավոր
26.09.2025
964 0

Խաբի Ալոնսոն պատասխանել է հարցին՝ արդյո՞ք «Ռեալը» կարող է Լա Լիգայում հավաքել 100 միավոր։ Մադրիդյան թիմն այս մրցաշրջանում 6 խաղում հավաքել է 18 միավոր։ «Բարսելոնան» իր հաշվին ունի 16 միավոր 6 խաղից հետո։

– Կարծո՞ւմ եք, որ «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կկարողանան հավաքել 100 միավոր։

– Դա շատ բարդ է։ Յուրաքանչյուր խաղում հաղթելը շատ դժվար է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ թուլանալ։ Չենք կարող հաղթել միայն այն պատճառով, որ դուրս ենք գալիս խաղադաշտ։ Պետք է կայուն լինենք մեր խաղում։

Որքան ակտիվ խաղանք մարզումներում, այնքան ավելի շատ հաղթանակներ կկարողանանք տանել։ Եթե լավ խաղ ցուցադրենք, ապա շատ միավորներ կհավաքենք, – ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված