Էդեր Միլիտաոն խոստովանել է, որ մտածել է կարիերան ավարտելու մասին։
«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպանը երկու անգամ խաչաձև կապանների վնասվածք ստացավ։
«Երկրորդ վնասվածքից հետո մտածում էի կարիերաս ավարտելու մասին։ Բարդ էր այդ ամենի միջով անցնելը։ Ընտանիքիս ու հավատիս շնորհիվ ես այսօր այստեղ եմ՝ պատրաստ 100%-ով ներդնել իմ ուժերը։
Երկու բարդ տարիներ եմ ունեցել։ Երկու բարդ վնասվածքներ։ Երկրորդին դու մոտենում ես այլ կերպով, քանի որ գիտես, թե ինչպես է ամեն բան ընթանալու։ Դա հեշտ չէ։ Պետք է Աստծուն շատ կապված լինես։ Ինչ որ պահի դու կտրվում ես ամեն ինչից ու հայտնվում տանը, որտեղ դու անընդհատ օգնության ու խնամքի կարիք ունես։
Փառք Աստծո, ես վերադարձել եմ բարձր մակարդակ, ինչը հեշտ չէր». նշել է Միլիտաոն։
Los Merengues, Realmadrid.am