Հոդվածներ

L’Équipe. Զիդանը պատրաստվում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
09.09.2025
659 0

Զինեդին Զիդանը պատրաստվում է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։ 

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, 53-ամյա մասնագետը նախապատրաստվում է ստանձնել հավաքականի ղեկը ԱԱ-2026-ից հետո։  

Ըստ աղբյուրի, Զիզուն հետևում է Լիգա 1-ին, դիտում է եվրոպական հանդիպումներ և ոչ միայն։ Բացի այդ, նա կատարում է բազմաթիվ նշումներ և արդեն իսկ ունի գաղափարներ Ֆրանսիայի հավաքականում իրագործելու համար։

Հիշեցնենք, որ ԱԱ 2026-ը վերջինն է լինելու Դիդյե Դեշամի համար Ֆրանսիայի հավաքականի ղեկին։ Մարզիչն անձամբ էր այդ մասին հայտարարել այս տարվա հունվարին։ Նա գլխավորում է հավաքականը 2012 թվականից ի վեր և նրա հետ 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված