France Football-ը փորձում է վերականգնել հարաբերությունները «Ռեալի» հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ պարզ դարձավ, որ ոսկե գնդակը բաժին է հասել Ռոդրիին, այլ ոչ թե Վինիսիուսին, «Արքայական» ակումբը չեղարկեց իր ներկայացուցչների մասնակցությունը և խզեց հարաբերությունները միջոցառման կազմակերպիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, վերջին ամսիներին France Football-ը փորձեր է ձեռնարկել վերականգնել հարաբերությունները։ Ֆրանսիական ներկայացուցչական անձնակազմը ուղևորվել է Մադրիդ՝ փոխըմբռնման հասնելու նպատակով նախքան ոսկե գնդակի հաջորդ մրցանակաբաշխությունը, որը կայանալու է սեպտեմբերի 22-ին։ Բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել։
Նշենք, որ «Ռեալում» մինչ այժմ չեն հասկանում պատճառները, որոնց հիման վրա փոխվեց քվեարկության կարգն ու ոսկե գնդակը նախորդ տարի բաժին չհասավ Վինիսիուսին։
Los Merengues, Realmadrid.am