Հոդվածներ

Արնոլդ. «Եթե գոլ խփեմ «Լիվերպուլին», չեմ տոնի այն»
02.11.2025
139 0

Երեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Լիվերպուլի» հետ։

Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, ով խաղալու է իր նախկին թիմի դեմ, իր կարծիքն է հայտնել դիմակայության մասին։ 

«Շատ շնորհակալ եմ «Լիվերպուլին» այն ամենի համար, ինչին հասել ենք միասին։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Ինչ էլ լինի, իմ զգացմունքները «Լիվերպուլի» նկատմամբ չեն փոխվի։ Ես հիշողություններ ունեմ ողջ կյանքի համար, և ինչպես էլ ինձ դիմավորեն, դրանք չեն մոռացվի։

Բարդ խաղ է լինելու, բայց ես անհամբեր սպասում եմ դրան։ Կարևոր խաղ է և կարևոր մարզադաշտ։ Մեծ է տարբերությունը, երբ հանդերձարան ես մտնում այլ թիմի կազմում և նախավարժանք ես կատարում այլ թիմի մարզաշապիկով։ Զգացողությունները շատ տարբեր են լինելու։

Պետք է էմոցիաները մի կողմ նետել ու ցույց տալ լավագույն խաղը, որին ես ունակ եմ։ Եթե հնարավորություն ունենամ գոլ խփելու, իհարկե չեմ տոնի այն». նշել է Արնոլդը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված