Հոդվածներ

Յովիչի հայրը ուրախ է, որ որդին տեղափոխվում է «Ֆիորենտինա»
07.07.2022
1853 0

Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, Լուկա Յովիչը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։ 

Ֆուտբոլիստի հայրը՝ Միլան Յովիչը մեկնաբանել է հնարավոր տեղափոխությունը։ 

«Ֆիորենտինա» տեղափոխությունը ճիշտ քայլ է։ Դա հնարավորություն է տալու բոլորիս տեսնելու, թե ով է ճիշտ, և թե ով է սխալ». նշել է Յովիչի հայրը։ 

Պետք է նշել, որ «Ռեալը» բավական համբերատար դիրքորոշում ցուցաբերեց Յովիչի նկատմամբ։ Ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրեց երեք մրցաշրջան և այդ ընթացքում դարձավ ընդամենը երեք գոլի հեղինակ։ 

«Արքայական» ակումբը դիտարկում է Բորխա Մայորալի տարբերակը որպես Բենզեմային փոխարինող։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված