Հոդվածներ

Ալոնսոն գնահատել է Գյուլերի առաջընթացը
24.10.2025
348 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է ակումբի թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի առաջընթացը։

«Արդան գտնվում է առաջընթացի փուլում՝ բոլոր ուղղություններով։ Նա ընդամենը 20 տարեկան է։ Նրան անհրաժեշտ է զարգանալ որոշումների ընդունման և պրեսինգի գործում, բայց ուժեղ կողմերը շատ են։ Արդան խաղին իմաստ է հաղորդում։ Երբ նա խաղում է, թիմի դինամիկան դառնում է ավելի լավը։ Ես շատ գոհ եմ նրա առաջընթացից, բայց մենք ուզում ենք ավելին։ Վիրցը «Բայերում» նույն կերպ էր։ Նա երիտասարդ է, բայց արդեն մեծ ֆուտբոլիստ է ու դեռ զարգացման ճանապարհին է»,- ասել է Ալոնսոն AS-ի հետ զրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 4 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված