Ջուդ Բելինգեմը նախատեսվածից ավելի շուտ կարող է շարք վերադառնալ։
2023 թվականից ի վեր անգլիացին խնդիրներ ուներ ուսի հատվածում։ Հուլիսի կեսին նա վիրահատության ենթարկվեց։ Նշվում էր, որ նրա վերականգնման գործընթացը 10-12 շաբաթ կտևի։
Ըստ Marc-ի, նախատեսվում է, որ արդեն այս շաբաթ Ջուդը գնդակով վարժություններ կկատարի խաղադաշտում և չի բացառվում, որ մարզման մի հատվածը նա կանցկացնի ընդհանուր խմբի հետ։ Կիսապաշտպանն իրեն լավ է զգում և ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ, սակայն թիմում մտադիր չեն ռիսկի գնալ։
Նշվում է, որ «Ռեալում» նրա վերադարձին սպասում են հոկտեմբերին կեսին, սակայն չի բացառվում, որ դա ավելի շուտ տեղի ունենա։
Los Merengues, Realmadrid.am